Armenian text to speach

Մեր փաստարկները համոզիչ էին․ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ են ազդել որոշման կայացման վրա․ Օրբելյանը՝ ՍԴ որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա: Այս մասին ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից»:

Ըստ նրա՝ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։




Լրահոս