Armenian text to speach

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին ասել է  ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

««Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնեց նա։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։

Գագիկ Ծառուկյապի տուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ 




Լրահոս