Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր անձանցով։
«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնեց Արման Աբովյանը։
Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։
Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























