Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ փաստաբան Երեմ Սարգսյանը մտավ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյապի տուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ 

Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։

Առանձնատան բակում է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, ում թույլ տվեցին մտնել առանձնատուն միայն մի քանի ժամ անց։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս