ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են:
Գագիկ Ծառուկյապի առանձնատուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։
Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները դրսում են, նրանց թույլ չեն տալիս մտնել ներս, իսկ ներսում խուզարկություններ են իրականացվում։ Քիչ առաջ անվտանգության աշխատակիցը կոմբինատի աշխատակիցներին հորդորեց չսպասել և տուն գնալ, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց։



























