Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։
Նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից 70-ից ավելի հասցեներում կատարվել են խուզարկություններ։ Կապարակնքվել են Ծաղկաձորում Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները, կոնյակի-գինու-օղու կոմբինատի շենքը։




























