Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։ Ընդգծենք, որ թատրոնի հիմնանորոգումը ռազմավարական նշանակություն ունի․ առջևում թատրոնի հոբելյանական 85-րդ թատերաշրջանն է։ Ֆասթ Բանկի շնորհիվ թատրոնն իր հանդիսատեսին կդիմավորի արդեն բարելավված և հարմարավետ ենթակառուցվածքներով։
«Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին այս ծրագիրն իրականացնելու համար, շնորհակալ ենք, որ հանրապետության սրտում գտնվող թատրոնին աջակցություն ցուցաբերեց, և մենք կարողացանք լինել այս ծրագրի մեջ, որը շատ կարևոր քայլ է մշակույթի հանդեպ։ Առանց այս համագործակցության հնարավոր չի մշակույթը զարգացնել։ Փոքր-փոքր քայլերով, կարծում եմ, ավելի մեծ նվաճումներ պետք է ունենանք», – ասել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը։
Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակական ներդրումներ է կատարում Հայաստանում մշակութային օջախների ենթակառուցվածքների հիմնանորոգման մեջ՝ արժևորելով հանդիսատեսի և թատրոնների աշխատակազմի արժանապատիվ մշակութային և աշխատանքային միջավայր ունենալը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ (Գ)




























