Armenian text to speach

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ երեկ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում, որից հետո Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Իսկ այսօր նրան տեղափոխել են դատարան՝ կալանքի հարցը որոշելու։

Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։




Լրահոս