Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։
Ներքին չվերթների տերմինալում կազմակերպվել է բժշկական զննում, դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։
Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։



























