Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել
Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ թույլտվություն ստանալու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
Այսօրվա նիստում ԿԸՀ- ն հետ է վերադարձրել միջնորդությունը, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Սոնա Գրիգորյան




























