Armenian text to speach

«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը հոր մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Էմմա Ծառուկյանը գրել է․

«Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։ Ես ուզում եմ խոսել Հորս գործերի մասին։ Ես ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։ Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։ Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։ Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և ՀԱՅՐՍ Է օգնել։

Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։ Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։ Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։ Մարդուն կարելի է զրկել ազատությունից։ Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։ Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։ Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։ Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։ Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։ Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։

Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույնն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։ Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։ Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու. Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»։




Լրահոս