ArmLur.am-ի տեղեկություններով՝ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը պատգամավորական մանդատ։ Մեր տեղեկություններով՝ նա ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում և գտնվում է անցողիկ հորիզոնականում։
Ո՞վ է Լիաննա Գասպարյանը
Լիաննա Գասպարյանը փաստաբան է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբանական գործունեության արտոնագիրը ստացել է 2014 թվականին։ Նա մասնագիտացած է հիմնականում քրեական իրավունքի ոլորտում՝ վարելով անձի, սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գործեր։
Լայն հանրությանը Լիաննա Գասպարյանը հատկապես հայտնի դարձավ գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո։ Նա պարբերաբար հանդես է եկել մամուլի ասուլիսներով և դատարանի բակից հայտարարություններով՝ ներկայացնելով պաշտպանության կողմի դիրքորոշումը, քննադատելով վարույթի ընթացքը և պնդելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը չունի բավարար իրավական հիմքեր։
Սոնա Գրիգորյան
















































































