Armenian text to speach

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Մայիս Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 33-ամյա Մովսես Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մովսես Մ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս տուժածի ինքնությունը։




Լրահոս