Armenian text to speach

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն է դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։

Որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերվել է որոնվող քաղաքացու մարմինը։ Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 80-ամյա Սերյան Օ.-ն է։




Լրահոս