«Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները ՔԿ-ում են, պահանջում են գործարանը կապարակնքած քննիչ Բադալյանին
Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Իրավապահները առգրավել են փաստաթղթեր և համակարգիչներ, իսկ տարածքների մուտքերը կապարակնքվել են։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան․
Մանրամասները՝ տեսանյութում․




























