Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեզվակռիվ․ «Ճանապարհը չեք փակելու, մոռացեք դրա մասին»․ Կոտայքի բաժնի պետը՝ գործարանի աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։

«Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները Աբովյան քաղաքի ՔԿ-ում են․ պահանջում են հանդիպել գործարանը կապարակնքած քննիչ Բադալյանին։ Սակայն ոստիկանները նշել են, որ Բադալյանը տեղում չէ։

Գործարանի աշխատակիցները որոշել էին փակել Երևան-Սևան մայրուղին, սակայն Կոտայքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ զրույցից հետո որոշեցին վաղը գնալ Երևան՝ Քննչական կոմիտեի գլխավոր բաժին։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Իրավապահները առգրավել են փաստաթղթեր և համակարգիչներ, իսկ տարածքների մուտքերը կապարակնքվել են։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան․ 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս