Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Գայի պողոտա – Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են «Range Rover» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։




























