ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։
«Էլ չեմ ասում այն մասին, թե որքան բան է ՌԴ նախագահը անձամբ արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, բարդ շրջաններում օգնելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի ՀՀ-ն զարգանա։ Որքան բան է իսկապես արվել թե՛ տնտեսության, թե՛ էներգետիկայի, թե՛ արդյունաբերության տեսանկյունից և այլն։ Դա մեր մոտեցումն է», – մատնանշել է նա։



























