Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆորատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։