Armenian text to speach

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները հասել է Իրանի դեմ պատերազմի համար սահմանված հիմնական նպատակներին։

Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է արդյոք գործողության հիմնական նպատակներին հասնել միայն օդային հարվածների միջոցով, մասնավորապես՝ թուլացնելով Իրանի ռազմական կարողությունները, պահպանելով Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը և ապահովելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չձեռք բերի։

«Կարծում եմ՝ այդ նպատակները ձեռք են բերվել», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը պնդել է, որ եթե ամերիկյան զորքերը հիմա դադարեցնեն ռազմական գործողությունները, Իրանին 20 տարի կպահանջվի վնասը վերականգնելու համար։




Լրահոս