Armenian text to speach

Ծաղկաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարուն Ալիկի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտի 26-ին, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այլ պաշտոնատար անձի հետ հանցակցությամբ, անձնական և խմբային շահերից ելնելով՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ, հաստատել է Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշմամբ նույն համայնքում գտնվող՝ օտարման ոչ ենթակա հողատարածքի օտարման վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը, ինչից հետո կազմակերպել է կեղծ աճուրդ, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ և օտարել է օտարման ոչ ենթակա հողատարածքը։

Հովհաննես Էմմիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտի 26-ին, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այլ պաշտոնատար անձի հետ հանցակցությամբ, անձնական և խմբային շահերից ելնելով՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ, կազմակերպել է կեղծ աճուրդ, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ և օտարել է օտարման ոչ ենթակա հողատարածքը։

Լաուրա Անդրուշայի Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավար Գարուն Միրզոյանին և վերջինիս տեղակալ Հովհաննես Մկրտչյանին՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ հողատարածքի օտարման համար կեղծ աճուրդ կազմակերպելուն, պաշտոնեական փաստաթուղթ կեղծելուն, ինչպես նաև օգտագործել է կեղծ փաստաթուղթ։

Քնար Մանուկյան




Լրահոս