ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը արձակուրդ կգնա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է որոշումը, որով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը։
Որոշման համաձայն՝ նախարարին տրամադրվել է 10 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ՝ 2026 թվականի հուլիսի 20-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Փոխվարչապետի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ֆինանսների նախարարի պարտականությունները կկատարի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Սոնա Գրիգորյան




























