Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ականատեսները՝ Վաղարշյանի կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին Վաղարշյան 24/6 շենքի բակում իրավիճակը լարված էր։ Համացանցում տարածված տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին ու սկսվում է ծեծ:

Իսկ ի՞նչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաներ են բակի հատվածում վթարի ենթարկվել եւ վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելու ու կրակոցներ արձակելուն:

Դեպքից հետո Վաղարշյան 24/6 հասցեի բնակիչները վախեցած են ու անհանգստացած։

Բնակիչներից մեկի խոսքով՝ դուստր աշխատանքի գնալու ճանապարհին է եղել ու տեսել է, թե ինչպես է կրակված քաղաքացին ընկնում:

Ու մինչ բնակիչները մտահոգված դեպքն են քննարկում, այսօր ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտենց հայտնեց, որ Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով:

Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Փաստացի 3 անձ իրավապահների թիրախում է, կալանքի տակ մեկ անձ կա, ևս մեկը այսօր ձերբակալվել է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս