5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, շաբաթ օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«5.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ին, էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանի մոտակայքում, իսկ օջախը՝ 15.5 կիլոմետր խորության վրա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
























































































