Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տամբովի մարզում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնին, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։
Նշվում է նաև, որ կա 22 տուժած։
Պահեստում բռնկված բաց հրդեհն արդեն մարվել է, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Wildberries-ի մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել նաև ընկերության Էլեկտրաստալում գտնվող օբյեկտը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին պարզաբանել է, որ այնտեղ վիրավորվել է 24 մարդ, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
























































































