Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ որևէ քաղաքական կամ ռազմական պատճառաբանություն չի կարող արդարացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բժշկական կենտրոններ, կամուրջներ և մարդկանց կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Բաղային նշել է, որ ենթակառուցվածքների դեմ հարձակումը հարված է ոչ միայն շինություններին, այլև մարդկանց անվտանգությանը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Թեհրանը շարունակում է դիվանագիտական շփումները՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Իրանը ստացել է մի շարք միջնորդների առաջարկներ ԱՄՆ-ի հետ իրավիճակի կարգավորման վերաբերյալ, սակայն դրանց մանրամասները չի հրապարակում։
Միաժամանակ Բաղային քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի լռությունը՝ Իրանի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ հարվածների վերաբերյալ՝ պահանջելով հստակ դիրքորոշում։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը չի խախտել որևէ համաձայնություն առաջինը և պատասխան քայլերի է դիմել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խախտել է իր պարտավորությունները։
Անդրադառնալով Խարք կղզու հնարավոր գրավման վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքներին՝ Բաղային զգուշացրել է, որ Վաշինգտոնը «կտեսնի դրա հետևանքները»։
Անի Վարդանյան




























