Armenian text to speach

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի հյուսիսը վերահսկող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ ծովային շրջափակում է սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի շրջափակման։

«Մենք հայտարարում ենք սաուդյան հակառակորդի համար ծովային նավարկության արգելքի մասին՝ «շրջափակում՝ ի պատասխան շրջափակման» սկզբունքին համապատասխան»,- «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է նրանց ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա խոսքով՝ շրջափակումը ուժի մեջ է մտնում անմիջապես:




Լրահոս