Armenian text to speach

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան թիրախներին հարվածներ հասցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների դեմ մի շարք հարվածների մասին։

ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով՝ երեք փուլով։ «Առաջին փուլը ներառում էր Բահրեյնի Ալ-Սախիր օդանավակայանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների պահեստավորման և սպասարկման անգարների վրա հարձակում, երկրորդ փուլը՝ Բահրեյնի Սալման նավահանգստում գտնվող TF59 աշխատանքային խմբի նավակների վարժանքների անգարների վրա հարձակում, իսկ երրորդ փուլը՝ Քուվեյթի Արիֆջան ավիաբազայում գտնվող ռազմածովային հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների տեղավորման, աջակցության և զինման համար օգտագործվող անգարների վրա հարձակում», – Tasnim լրատվական գործակալությունը մեջբերում է հայտարարությունից մի հատված։

ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքում՝ ենթադրաբար ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին, այդ թվում՝ Բահրեյնին, Հորդանանին, Կատարին, Քուվեյթին, ԱՄԷ-ին և Օմանին։




Լրահոս