Armenian text to speach

Ռուբիոն դիվանագետներին հանձնարարել է պայքարել «սպանող անջատիչի» մասին պնդումների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին խնդրել է հակազդել այն պնդումներին, թե ԱՄՆ-ն կարող է հեռակա կարգով անջատել իր տեխնոլոգիական արտադրանքները։

Reuters-ի տվյալներով՝ հրահանգը կապված է Թրամփի վարչակազմի՝ Anthropic ընկերության առաջադեմ արհեստական բանականության մոդելների հասանելիությունը օտարերկրացիների համար սահմանափակելու կարճատև որոշման հետ։ Այդ քայլը միջազգային քննադատության էր արժանացել՝ առաջացնելով մտահոգություններ ԱՄՆ տեխնոլոգիական կախվածության վերաբերյալ։

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չունի նման «կախարդական կոճակ», իսկ սահմանափակումները կապված են միայն ազգային անվտանգության և կիբերանվտանգության հետ։

Ռուբիոն դիվանագետներին նաև հանձնարարել է պաշտպանել ամերիկյան արհեստական բանականության ընկերությունների շահերը և հակազդել այլ երկրների՝ սեփական տեխնոլոգիական անկախության ամրապնդման նախաձեռնություններին։




Լրահոս