ՀՀ 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր երկար քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց՝ տնային կալանքը փոխելու հարցը։
Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց անհապաղ վերացնել տնային կալանքը՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշման հիմքով։ «Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից՝ այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։
Ավելին, նույն որոշմամբ ուղիղ արձանագրված է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող պահվել ազատությունից զրկված վիճակում»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ Սարգսյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի։ Վարդևանյանը հիշեցրեց, որ հուլիսի 21-ից Սարգսյանը ԿԸՀ արձանագրությամբ ստացել է պատգամավորի կարգավիճակ։ Այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։




























