Քիչ առաջ գրել էինք, որ եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են մորը և դիшկը թաքցրել հողաշերտի տակ։
Դեպքին անդրադարձել է նաև Shamshyan.com-ը։
Հուլիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արագածոտնի մարզային վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի ծառայողները, շաբաթներ շարունակ իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն։
Նախնական տվյալներով՝ մոտ չորս ամիս Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչ 56-ամյա Ռուզաննա Մ․-ն համարվում էր անհետ կորած։ Նրա հարազատները ոստիկանություն էին դիմել՝ հայտնելով, որ կինը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննիչները մի քանի շաբաթ շարունակ աշխատել են տարբեր վարկածներով։
Հուլիսի 22-ին ոստիկանության ծառայողները Մելիքգյուղում իրականացրած գործողությունների ընթացքում պարզել են, որ կինը սպանվել է։ Դեպքի վայր են ժամանել քննչական խմբի անդամները։

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալները խոստովանել են, որ զրկել են կնոջը կյանքից, ապա նրա մարմինը թաղել տանը կից կիսակառույց շինության ներսում։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 56-ամյա Ռուզաննա Մ․-ն է, իսկ սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա որդիները՝ 25-ամյա Էրիկ Պ․-ն և 20-ամյա Էդիկ Պ․-ն։
Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։
Նախաքննությունը շարունակվում է։




























