ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանություններն արդեն պատրաստվում են սեպտեմբերի 27-ին կայանալիք մի շարք մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Մենք տեղեկացանք, որ նշված օրը ընտրություններ պետք է կայանան Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո համայնքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու ընտրությունները։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նշված համայնքներում ավագանու անդամների նոր ընտրություններ պետք է կայանան։ Իշխանությունները նպատակ ունեն համայնքներում ևս իրենց «դիրքերն» ամրացնել։
Այս պահին այդ համայնքների ավագանու անդամների ցուցակների վերադասավորումներ են ընթանում, քննարկվում է, թե ինչպես և ովքեր պետք է ընդգրկվեն իշխանական ցուցակներում։
Սոնա Գրիգորյան
























































































