Սիրիայում երկու ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 30-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Դամասկոս-Դեյր էզ-Զոր ավտոմայրուղու Պալմիրա և Ալ-Սուխնա քաղաքների միջև ընկած ճանապարհահատվածում:
Ըստ Սիրիայի ներքին գործերի նախարարության՝ ճակատ-ճակատ բախվել են Ներքին անվտանգության ուժերի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը և քաղաքացիական ուղևորատար ավտոբուսը։ Բախման հետևանքով մեքենաներում հրդեհ է բռնկվել։
Տուժածներին տարհանելու համար գործի են դրվել նաև սիրիական ռազմական ուղղաթիռներ, իսկ վիրավորները տեղափոխվել են Պալմիրայի ազգային հիվանդանոց։
























































































