Armenian text to speach

Թեհրանը չի պատրաստվում բանակցել Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը հայտարարել է, որ շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը և չի պատրաստվում վերսկսել խաղաղ բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի դեմ երկու շաբաթ տևած ավիահարվածները։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանը չի դիմել Վաշինգտոնին բանակցությունները վերականգնելու առաջարկով՝ հակադարձելով ԱՄՆ-ի հայտարարություններին։

Միևնույն ժամանակ, Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ ռազմական ղեկավարությունը Թրամփին խորհուրդ է տվել դադարեցնել ռմբակոծությունները՝ նշելով, որ հիմնական թիրախներն արդեն սպառվել էին, իսկ տարածաշրջանում ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցների պաշարները նվազում էին։

Իրանական պետական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան Իրանը հետ է շրջել վեց նավ, որոնք, ըստ Թեհրանի, փորձել էին անցնել Հորմուզի նեղուցով առանց իր թույլտվության։ Իրանը կրկին հայտարարել է, որ նավարկությունը պետք է իրականացվի միայն իր կողմից վերահսկվող երթուղով։

Ռազմական գործողությունների դադարեցման ֆոնին Brent տեսակի նավթի գինը մեկ օրում նվազել է շուրջ 7,8 տոկոսով՝ իջնելով բարելի դիմաց 90 դոլարից ցածր։

Հիշեցնենք, որ հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել էին մինչև օգոստոսի վերջ բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ, սակայն կողմերը շարունակում են տարբեր կերպ մեկնաբանել նեղուցի կարգավիճակը։

Անի Վարդանյան



Լրահոս