Armenian text to speach

Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու արդիական հարցեր, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես հիմա մեկնում եմ մեր ընկերոջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք օրակարգում գտնվող բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանը», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։

Իսրայելի վարչապետը նշել է, որ այդ հանդիպումը կլինի ութերորդը Թրամփի հետ և ավելացրել, որ ոչ մի այլ համաշխարհային առաջնորդ այդքան հաճախ չի հանդիպել իր հետ։




Լրահոս