Մելիքգյուղում բնակիչները շոկի մեջ են։ Աղմկահարույց սպանությունից օրեր անց գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Բնակիչները լացում են ու փորձում գտնել իրենց հարցերի պատասխանը՝ ինչու։
Հուլիսի 22-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած ու կիսակառույց շինությունում թաղած սպանությnւնը:
«Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։
Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։
Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։
25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր»։
Արդյունքում, իրավապահները 25-ամյա եղբորը ազատ են արձակել, քանի որ պարզել են, որ նա դեպքի հետ կապ չունի, իսկ ահա դատարանը սպանությունը կատարող 20-ամյա տղային ազատ է արձակել առողջական խնդիրների պատճառով ու որոշել նրա բուժումը կազմակերպել բժշկակական կենտրոնում։ ArmLur.am-ի նկարահանող խումբը Մելիքգյուղում էր և անձամբ զրուցեց 56-ամյա մորը սպանած 20-ամյա Էդիկի հետ։
Մեր նկարահանման պահին քրեական ոատիկանները շտապեցին դեպքի վայր եւ տնից ձեռնաշղթաները ամրացնելուց հետո 20-ամյա տղային տեղափոխեցին դատարան։ ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):
Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























