Armenian text to speach

Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է այսօր կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել հետախուզության թարմացված տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը, իբր, վերականգնում է իր ռազմական կարողությունները և արագացված տեմպերով ձգտում է միջուկային ռումբի մշակմանը, հաղորդում է N12 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Նեթանյահուն մտադիր է համոզել Թրամփին, որ տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս Իրանի կողմից բանակցությունների նկատմամբ բարի կամքի բացակայությունը, ինչպես նաև, որ Թեհրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը և արդիականացնել իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակարգերը։ Հեռուստաալիքը նշում է, որ Նեթանյահուի նպատակն է համոզել Թրամփին սպառնալիքի լրջության մեջ՝ առանց այնպիսի տպավորություն թողնելու, թե փորձում է ԱՄՆ-ին ներքաշել ուղղակի ռազմական հակամարտության մեջ և պատերազմ հրահրել։

Միևնույն ժամանակ, N12-ի փոխանցմամբ, ԱՄՆ վարչակազմը վերջին ամիսներին փոխել է իր վերաբերմունքը Նեթանյահուի հայտարարությունների նկատմամբ։ Վաշինգտոնի աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են, որ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը «մտադիր է մեծ կասկածամտությամբ վերաբերվել Նեթանյահուի ասածներին, և ոչ միայն Իրանի հարցում»։ Թրամփի մերձավոր շրջապատում լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ Նեթանյահուն սխալվել է Վաշինգտոնին Իրանի հետ պատերազմի վերաբերյալ խոստացած ամեն ինչում։

N12-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Նեթանյահուի ազդեցությունը Թրամփի որոշումների և ամերիկյան վարչակազմի վրա «զգալիորեն նվազել է»։ Դրա անուղղակի ապացույցներից են Թուրքիայի հետ F-35 կործանիչների գործարքը, Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը, որի մասին Իսրայելը քիչ բան գիտեր, և Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է գործնականում առանց Իսրայելի մասնակցության, նշում է հեռուստաալիքը։




Լրահոս