Armenian text to speach

Մարտունիում հրդեհ է բռնկվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։




Լրահոս