Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար ընտրել լրագրող, իսկ հիմա արդեն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վովա Հակոբյանին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները որոշում ունեն, հենց Հակոբյանին այդ պաշտոնում ընտրել: Խմբակցությունը պետք է առաջիկայում ընտրի ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին, իսկ քարտուղար Վովա Հակոբյանին:
ArmLur.am-ը դիմեց Վովա Հակոբյանին, ով պատասխանեց. «Վերջնական ընտրությունը խմբակցության նիստում ենք անելու»:
Սոնա Գրիգորյան






















