Armenian text to speach

Ինչ է քննարկել Թրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հուլիսի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է բազմաթիվ հարցեր։

«Քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ է անցել», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում՝ անդրադառնալով Զելենսկու հետ իր բանակցություններին։ Նա որևէ մանրամասնություն չի հայտնել։

«Դա շատ լավ հանդիպում էր։ Անշուշտ, քննարկվել են շատ կարևոր հարցեր», – նշել է Թրամփը՝ անդրադառնալով Նեթանյահուի հետ իր խորհրդակցություններին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը նախկինում հայտարարել էր, որ ամերիկյան կողմը երկու հանդիպումներն էլ համարել է դրական և արդյունավետ։




Լրահոս