Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում վթարի հետևանքով 6 զոհի գործով որոշում կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց , որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2026 թվականի ապրիլի 10-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 6 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով 6 անձ մահացել է: Կ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս