Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկացի զինծառայողների հեռախոսները կարող են առգրավվել անվտանգության նկատառումներով. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի բարձրաստիճան հրամանատարը զգուշացրել է զինծառայողներին, որ համացանցում հրապարակված բջջային հեռախոսով արված տեսանյութերը կարող են օգնել Իրանին հարվածել ամերիկյան ռազմակայաններին: Որոշ զինծառայողների կարող են շուտով հրահանգել հանձնել իրենց հեռախոսները»,-հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության աղբյուրներն ու ներքին հաղորդագրությունները։
Գործակալության աղբյուրները նշում են, որ Հորդանանի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան զորքերը, որոնք վերջին շրջանում հաճախակի են ենթարկվել հարձակումների, առաջիկա օրերին կարող են հրաման ստանալ՝ հանձնելու իրենց հեռախոսները։























































































