ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն վաղը՝ հուլիսի 30-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները և ԲՀԿ առաջնորդ, գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանի աջակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքի դիմաց։
Մեր տեղեկությունների համաձայն՝ ակցիան ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի է, որ այս պահին կալանավորված է։
ԲՀԿ-ից ArmLur.am-ին մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ ակցիա իրականացնելու որոշում ունենալուն պես կուսակցությունը հայտարարություն է անելու։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին։ Դատարանը, որպես խափանման միջոց, նրա նկատմամբ սահմանել է երկու ամսով կալանք։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման մեղադրանքով։
Նանիկ Աղասյան




























