Armenian text to speach

«Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատվեց․ վարչապետի նոր մամուլի քարտուղարը կլինի Մելանյա Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ հուլիսի 10-ի հրապարակումը հաստատվեց։

Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետը նոր մամուլի խոսնակի ընտրության փուլում է, և քննարկվող թեկնածուների թվում են ՔՊ երիտասարդական կառույցի ներկայացուցիչներ Էլինա Իշխանյանը, Մելանյա Հարությունյանը և Սյուզաննա Սայադյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ փուլում հենց Մելանյա Հարությունյանն էր համարվում հիմնական հավակնորդներից մեկը։

Նշենք, որ գործող մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լքում է պաշտոնը՝ վերցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորական մանդատը և վերադառնալով Ազգային ժողով։

 




Լրահոս