Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, արդեն հաջորդ շաբաթ կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Թեև պաշտոնական հաստատում դեռևս չկա, համաշխարհային լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն քննարկում են սպասվող հարսանիքն ու դրա մանրամասները։
Ռոնալդուն և Ջորջինան միասին են 2016 թվականից։ Զույգը միասին մեծացնում է հինգ երեխաների։ Նրանց ընտանիքում են Ռոնալդուի առաջնեկ որդին՝ Կրիշտիանու կրտսերը (Cristiano Jr.), որը նույնպես զբաղվում է ֆուտբոլով և համարվում է հոր ճանապարհի հավանական շարունակողը, ինչպես նաև երկվորյակներ Եվան և Մատեոն, Ալանա Մարտինան և Բելլա Էսմերալդան։
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ սպասվող հարսանիքը կլինի աստղային կազմով։ Հրավիրվածների ցանկում, ըստ հրապարակված տեղեկությունների, ընդգրկված են Քոնոր Մաքգրեգորը, Խաբիբ Նուրմագոմեդովը, Վին Դիզելը, Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքը, Թրևիս Սքոթը, Կիլիան Մբապեն, Վինիսիուս Ժունիորը, Ռիո Ֆերդինանդը, հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։
Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն ոչ միայն համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ու ամենաճանաչված խաղացողներից է, այլև համարվում է ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա եկամուտները ձևավորվում են ինչպես ակումբային պայմանագրից, այնպես էլ բազմաթիվ հովանավորչական և գովազդային համագործակցություններից, ինչի շնորհիվ նա տարիներ շարունակ գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակները։
Նանիկ Աղասյան




























