Armenian text to speach

Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 30-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։




Լրահոս