Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնում է «Armat Media»-ն։
Նշենք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք։
Մոտ մեկ ամիս նրան կալանավորելու ապարդյուն փորձերից հետո Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հրաժարվում են քրեական գործից մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, թե դա չի բխում նախաքննության շահերից:
Ինքը՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Կարապետյանը, հեգնանքով արձագանքեց իրեն առաջադրված մեղադրանքին, բայց չանդրադարձավ դրա բովանդակությանը:




























