Միացյալ Նահանգները ցանկանում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը. այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի։ Ես հրթիռներ չեմ փնտրում։ Մենք խաղաղություն ենք փնտրում», – ասել է նա։
Այս հայտարարությունն արվել է Սպիտակ տանը կայացած հանդիպումից ընդամենը երկու օր անց, որից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ԱՄՆ վարչակազմի ղեկավարն իբր արդեն համաձայնել է Կիևին փոխանցել «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի զինամթերքի արտադրության տեխնոլոգիան։




























