ArmLur.am-ի «Եկեղեցու ձայնը» հաղորդման հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և հրատարակչության բաժնի պետ, Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն է։
Տեր Արարատ քահանա Պողոսյանը ներկայացրել է, թե ինչպիսի դարավոր կանոնակարգով է իրականացվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունն ու օծումը՝ ընդգծելով, որ այդ գործընթացը բացառապես եկեղեցու ներքին կանոնակարգի տիրույթում է։ Նրա խոսքով՝ Հայոց Եկեղեցին իր բազմադարյա պատմության ընթացքում ձևավորել է հստակ ավանդույթներ, որոնք պահպանվում են նաև այսօր։
Տեր Արարատը նաև անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությանը Հայաստանի անկախության վերակերտման գործում՝ շեշտելով, որ Եկեղեցին երբեք ոչինչ չի խնայել հայրենիքի և պետականության ամրապնդման ճանապարհին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի թեմի գործունեությանը։ Քահանայի խոսքով՝ թեմը շարունակում է պահպանվել, քանի որ այն Հայ Առաքելական Եկեղեցու ծխական համայնքի անբաժանելի մասն է և շարունակում է իր կանոնական գոյությունը՝ անկախ ստեղծված քաղաքական իրավիճակից։
Խոսելով եկեղեցու ինքնավարության մասին՝ Տեր Արարատ քահանա Պողոսյանը նշել է, որ միջազգային կոնվենցիաներով և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով որևէ պետություն իրավունք չունի միջամտելու կամ խոչընդոտելու որևէ կրոնական կառույցի ներքին կյանքին և գործունեությանը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































