«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ միջնորդությունը բավարարվել է։
Նշենք, որ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը շուրջ երկու շաբաթ է՝ հեռացրել են. ըստ գործարանի ներկայացուցչի՝ հարկային մարմինն է ներսում ստուգումներ իրականացնում։
Ապա ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է։




























